ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի 1-ից երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող 5 պետական հաստատության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիսում ասել է.«Մեր հիմնական ռազմավարությունն ուղղված է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելուն: Բայց այսօր 623 երեխա դեռ խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ մասնագիտացված հաստատություններում: Ուստի մենք նաեւ ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով աշխատակիցների աշխատավարձերի հարցը պետք է հոգանք»: Նախարաարն ասել է, որ խնամքի հաստատություններում սպասարկման ոլորտում աշխատողները նվազագույն աշխավարձ են ստանում, իսկ այս որոշմամբ բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու: Նրանց աշխատավարձերը կբարձրանան 5-61 %-ով: Այսպիսով, դայակի աշխտավարձը 68 հազարից մայիսի 1-ից հետո կդառնա 96 հազար դրամ: Տնօրենի աշխատավարձը նույնպես կբարձրանա՝ 143 հազարից դառնալով 231 հազար դրամ: Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի՝ համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավելի: Լուծարված «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազար դրամը կուղղվի մյուս ՊՈԱԿ-ների միջեւ իրականացված վերաբաշխման միջոցով՝ կառավարության որոշման իրագործման համար: Tweet Դիտում՝ 2171