Երեւան /Մեդիամաքս/. ԱՊՀ երկրներում “Վիմպելկոմ” ԲԲԸ կոմերցիոն տնօրեն Անտոն Տելեգինի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ Banks.am կայքին- Փետրվարի 8-ին հայտարարվեց, որ Ericsson եւ “ԱրմենՏել” ընկերությունները Հայաստանում IP Multimedia Subsystem (IMS) հիման վրա նոր սերնդի կոնվերգենտ ցանցի կառուցման պայմանագիր են կնքել: Նշվում էր, որ նոր ցանցի կառուցումից հետո “ԱրմենՏելը” կկարողանա բաժանորդներին առաջարկել կոնվերգենտ ծառայություններ, որոնց մուտքը կիրականացվի ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային ցանցերից: Եթե կարելի է, բերեք նման կոնվերգենտ ծառայությունների մի քանի օրինակ:- Կոնվերգենտ ծառայությունների տարբեր մոդելներ կան: Հաջորդ սերնդի ցանցերը թույլ են տալիս բջջային, ինտերնետային եւ սովորական ձայնային ծառայություններին բազմիցս օգտագործել ցանցի միեւնույն մասերը: Այդպիսով, երկու կամ երեք ցանցի փոխարեն կարելի է ունենալ մեկը: Դա ընկերություններին թույլ է տալիս ծառայություններ մշակել, որոնք կախված չեն լինի զանգ կատարելու, կամ ստանալու համար նախատեսված սարքից:Օրինակ, տանը գտնվող բաժանորդը կարող է զանգ ստանալ իր տան հեռախոսահամարին, իսկ երբ դուրս գա փողոց, կստանա նույն զանգը (միեւնույն համարին) իր բջջային հեռախոսին: Գտնվելով GSM ծածկույթից դուրս, նա զանգ կստանա IP-ի միջոցով իր շարժական համակարգչին, նոութբուքին կամ IP հեռախոսին:Բջջային հեռախոսով իրականացվող ինտերնետային զանգերի քանակը կաճի: Համակարգիչները մեծ դեր կխաղան բաժանորդներին զանգերի մասին տեղեկություն մատուցելու գործում, բաժանորդերին կհայտնեն կատարված զանգի իրական ժամանակի արժեքը: Համակարգիչներում եւ բջջային հեռախոսներում տեսապատկերի օգտագործումը նույնպես կաճի: Մեկ ձայնային փոստը կպատասխանի բոլոր բջջային, ֆիքսված եւ ինտերնետային պահանջներին: Բաժանորդները հնարավորություն կունենան ընտրել. լսել ձայնային փոստը, թ՞ե կարդալ այն էկրանից: Հեռախոսը կսկսի որպես համակարգիչ գործել, իսկ համակարգիչը` որպես հեռախոս: Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ մարդկանց դուր է գալիս մեկ պրովայդերից գնել ծառայությունների ամբողջական փաթեթ եւ ընդհանուր հաշիվ ստանալ բոլոր ծառայությունների համար` ֆիքսված եւ բջջային կապի, ինտերնետի եւ զվարճանքների:- Հայաստանում նոր ցանցը կկառուցվի` հաշվի առնելով միջազգային փորձը, թե՞ դա առաջին նման նախագիծը կլինի: Որոշ ժամանակ առաջ “Վիմպելկոմի” փոխնախագահ Սերգեյ Ավդեեւն ասում էր. “Մենք այդ գաղափարին դեռեւս զգուշավոր ենք վերաբերվում, որովհետեւ աշխարհում չկան կոնվերգենցիայի վառ օրինակներ. խոսակցությունները շատ են, իսկ օգուտը` տակավին քիչ”: - Իսկապես, նոր սերնդի ցանցերի հիման վրա ստեղծված կոնվերգենտ ծառայությունների մասին խոսակցություններն արդեն վաղուց են շրջանառվում, եւ շատ ընկերություններ այսպես թե այնպես ուսումնասիրել են նմանատիպ նախագծերը: Այժմ նոր ցանցերի մեծամասնությունը կառուցվում է որպես հաջորդ սերնդի ցանց, քանի որ դրանք աճող գործածություն են առաջարկում եւ ավելի մատչելի են շահագործման ընթացքում: Ցանցերը բաժանորդներին թույլ են տալիս նոր ծառայություններ օգտագործել, որոնք չափազանց արագ են զարգանում: Մասնակի կոնվերգենցիա պարունակող իրագործված նախագծերից կարելի է հիշատակել, ասենք, իսպանական Telefonica-ն, որտեղ կարելի է SMS ուղարկել ֆիքսված հեռախոսից, կամ անձնական հեռախոսային գրկույկին մուտք ստանալ ցանկացած հեռախոսից: Ֆրանսիական Orange-ը բաժանորդներին EDGE/3G/ADSL/Wi-Fi տեխնոլոգիաներով ինտերնետի մուտք է մատուցում մեկ լոգինով:- Անցած տարվա փետրվարին “Վիմպելկոմի” գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովն ասում էր. “Մենք գնել ենք “ԱրմենՏելը” ֆիքսված կապի հետ միասին, որպեսզի հասկանանք` արժե՞ հետագայում մասնակցել այդ բիզնեսին, թե ոչ՚: Նշանակու՞մ է արդյոք Հայաստանում նոր ցանց կառուցելու մասին որոշումը, որ հաջողության դեպքում այդ մոդելը կարող է օգտագործվել նաեւ ուրիշ երկրներում:- Հայկական փորձը կարող է օգտագործվել ուրիշ երկրներում, եթե ապացուցի իր արդյունավետությունն եւ շուկայում պահանջարկ ունենա: Մենք վստահ ենք, որ բաժանորդները ցանկանում են հեռահողարդակցային ծառայություններ ստանալ մեկ օպերատորից` ընդհանուր հաշվի եւ մեկ համարի տրամադրումով: Մենք կարծում ենք, որ “ԱրմենՏելը” համաշխարհային մակարդակի ժամանակակից ցանց կառաջարկի` առաջ անցնելով տարածաշրջանի շատ երկներից, եւ մեծ թռիչք կկատարի հնաոճ ցանցից դեպի աշխարհում ամենաարդիական ցանցերից մեկը: - Կարելի՞ է ասել, որ ինտերնետի լայնաշերտ մուտքը դառնում է “ԱրմենՏելի” բիզնես առաջնահերթություններից մեկը:- Իսկապես, ինտերնետի լայնաշերտ մուտքը Հայաստանում մեր բիզնեսի զարգացման կարեւորագույն եւ առաջնային ուղղություններից մեկն է: Դա տեղեկատվական հասարակության բանալին է, որը շատ կարեւոր գործոն է երկրի հետագա արդյունավետ գործունեության համար: Բացի այդ, դա ավելի արդյունավետ է դարձնում բիզնեսը եւ անվերջ շահեր տրամադրում բաժանորդներին: Tweet Դիտում՝ 7838