ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ եւ ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար:«Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղից»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1652