ՀԱԳՄ. «Ներկա պահին համատարած անորոշություն է»

22.04.2020 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #Արսեն Ղազարյանը
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն (ՀԱԳՄ) ապրիլի 21-ին անցկացրած հեռավար նիստի ընթացքում ներկայացրել է գործատուների առջեւ ծառացած գլխավոր հիմախնդիրները: Նշվել է, որ դրանցից ամենակարեւորն այսօր աշխատատեղերի պահպանումն է:

«Կառավարության օժանդակությունների ուղղությունը պետք է լինի դեպի գործարարությունը՝ ուղղակի, հարկերի հետաձգման եւ այլ եղանակներով։ Ստանալով լրացուցիչ ռեսուրսներ՝ գործատուները կկարողանան պահպանել աշխատատեղերը, ինչը պետությանը հետագայում կազատի լրացուցիչ սոցիալական բեռից։

Անհրաժեշտ է, որ գործարարներն ու պետական կառույցները համատեղ ուժերով սպասումներ ձեւավորեն, կանխատեսելիություն ապահովվի։ Ներկա պահին համատարած անորոշություն է, ինչը տնտեսվարողին ծանր կացության մեջ կարող է գցել։

Այս անորոշությունն անդրադառնում է նաեւ շինարարական մրցույթների կազմակերպման վրա․ կառուցապատողները դժվարանում են գնային առաջարկներ անել»,- նշված է միության հաղորդագրությունում

Նիստում կարեւորվել է գործարար համայք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը։

«Առկա է կառավարության քայլերի ազդեցության արդյունավետության բարձրացման խնդիր։ Թե բանկային, թե տնտեսության ոլորտներն ունեն գործադիրի անմիջական ուղղորդման եւ աջակցության կարիքը։  Պետութունը պետք է խիստ պահանջներ դնի եւ կարգավորումներ տա՝ ավելացնելով դեպի տնտեսություն ուղղվող ռեսուրսները»,- նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Դիտում՝ 1392
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW