$12 000 CNF-ից՝ Հայաստանի ձկնապաշարների հետազոտությունների համար

22.04.2020 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#CNF #Հայաստան #ձկնապաշարներ
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) $12 400 կտրամադրի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին` Սեւանա լճում եւ այլ ջրավազաններում ձկնապաշարների հետազոտությունների համար անհրաժեշտ աշխատանքներին:

Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի եւ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջեւ:


Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:

«CNF-ը շարունակելու է Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1094

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW