ԵԱԶԲ-ն Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպի 1,7%-ոց անկում է կանխատեսում
22.04.2020 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս մասին նշվում է «ԵԱԶԲ մակրոակնարկ. կանխատեսումների թարմացում» զեկույցում:
ԵԱԶԲ-ն գտնում է, որ տարածաշրջանի տնտեսություններին աջակցություն կցուցաբերեն հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ոլորտում իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ միջոցառումները:
Դրանց իրականացումը կօգնի հարթել COVID-19 համավարակի բացասական տնտեսական ու սոցիալական հետեւանքները եւ պայմաններ կստեղծի տնտեսական ակտիվության կարգավորման համար՝ համաճարակաբանական իրավիճակի բարելավման չափով:
ԵԱԶԲ-ի վերլուծաբանները առանձնացնում են բանկի անդամ երկրների տնտեսության վրա COVID-19-ի ազդեցության ուղիների երկու հիմնական խումբ:
Ուղիների առաջին խումբը կապված է արտաքին տնտեսական իրավիճակի բարդացման հետ: ԵԱԶԲ-ի փորձագետների գնահատականով՝ բանկի անդամ երկրների ՀՆԱ-ի կորուստը արտաքին գործոնների պատճառով 2020-ին կարող է կազմել շուրջ 2%:
Ուղիների երկրորդ խումբը կապված է հիվանդության տարածումը զսպելու համար տարածաշրջանի մի շարք երկրներում ներդրված ներքին սահմանափակող միջոցառումների հետ: Վերլուծաբանները անդամ երկրների տարեկան ՀՆԱ-ի կորուստը ինքնամեկուսացման ամսվա պայմաններում գնահատում են շուրջ 1,5-2%:
Նշվում է, որ այս գործոնների ազդեցության ներքո ԵԱԶԲ անդամ երկրների համախառն ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 2,2%-ով` նախորդ տարվա 1,7% աճից հետո:
2020-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կնվազի 1,7%-ով, Ռուսաստանում ՝ 2,3%-ով, Բելառուսում ՝ 3,3%-ով, Ղազախստանում ՝ 1,0%-ով, իսկ Ղրղզստանում եւ Տաջիկստանում ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում է սպասվում համապատասխանաբար մինչեւ 0,1% եւ 5,5%:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: