Ադրբեջանը կոչով դիմել է նավթ արտադրող երկրներին

22.04.2020 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #նավթ #OPEC+
Ադրբեջանը OPEC+ ձեւաչափում չներկայացված երկրներին կոչ է արել ստանձնել նավթի արդյունահանման կրճատման պարտավորությունը:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

«Նախօրեին տեսակոնֆերանսի ձեւաչափում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանը Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը կոչ է արել OPEC+ ձեւաչափում չներկայացված նավթ արտադրողներին ստանձնել այդ պարտավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:


«OPEC+ ը պատմական առաքելություն է կատարում եւ ստանձնում համապատասխան պարտավորություններ: Այսուհետ OPEC+ ձեւաչափից դուրս գտնվող նավթ արտադրողները եւս պետք է ակտիվորեն ներառվեն այդ գործընթացում եւ հայտարարեն իրենց պարտավորությունների մասին»,- ասել է նախարարը:

Նախօրեին OPEC+ երկրների մի շարք նախարարներ անցկացրել են ոչ ֆորմալ տեսակոնֆերանս, որի ընթացքում քննարկել են նավթի շուկայում ստեղծված իրավիճակը:
Դիտում՝ 1813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW