ԿԲ-ն երկու նոր արծաթե հուշադրամ է թողարկել

21.04.2020 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Գեւորգ Չավուշ» եւ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները:

1000 դրամ անվանական արժեքով «Գեւորգ Չավուշ» հուշադրամի դիմերեսին պատկերված է վահան եւ թուր՝ արեւի շողերի ֆոնին: Դարձերեսին` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված` Գեւորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, եւ թրով արծիվ:

Տպաքանակը կազմում է 500 հատ: Մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ:

75 դրամ անվանական արժեքով «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» հուշադրամի դիմերեսին պատկերված է «Մայր Հայաստան» հուշարձանը Երեւանում եւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը: Դարձերեսին՝ վահան եւ Գեորգիեւյան ժապավեն։

Տպաքանակը կազմում է 500 հատ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 67,2 գ, տրամագիծը՝ 50,0 մմ:

Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում։
Դիտում՝ 11894

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW