Մարտին Գալստյանը ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին
20.04.2020 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

Banks.am-ը հիշեցնում է, ս.թ. ապրլի 17-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ էր ընտրել Մարտին Գալստյանին:
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 104 , դեմ՝ 15 պատգամավոր:
Մարտին Գալստյանի կենսագրականը.
Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին:
1994-1999 թթ. ուսանել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ Կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը:
2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար:
2018 թ-ից առ այսօր ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:
Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու/դասախոս:
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն եւ կլաստերներ» առարկան: Նույն համալսարանում Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում:
2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:
Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: