Ներկայացնում ենք հատվածներ Google-ի պրոդուկտների գծով տնօրեն Անդրեյ Դորոնիչեւի հոդվածից՝ հրապարակված RBC կայքում։ Ինովացիոն կենտրոնի ֆենոմենը կապված է բացառապես մարդկանց հետ։ Գոյություն ունեն բիզնեսի ոլորտներ, որոնք կախված են աշխարհագրությունից։ Հին ժամանակներում բոլոր քաղաքները տեղակայվում էին գետերի մոտ, հետագայում նավթարդյունաբերական կամ հանքարդյունաբերական քաղաքները կառուցվում էին հանքավայրերի մոտ։ Իսկ եթե նայենք Սիլիկոնյան հովտին, ապա այն որեւէ տեղի հետ կապված չէ։ Այն, ինչ այստեղ կա՝ մարդիկ են։Վենչուրային ներդրող Փոլ Գրէմը հիանալի էսսե է գրել այս թեմայով։ Նա ասել է, որ եթե վերցնեն 10 հազ․ «ճիշտ» մարդկանց եւ Սիլիկոնյան հովտից տեղափոխեն Տեխաս կամ Բուֆալո, ապա այնտեղ նոր Հովիտն կլինի։Բայց ստացվեց այնպես, որ «ճիշտ» մարդիկ հայտնվեցին հենց այստեղ՝ փոքր մակերեսով տարածքի վրա, որի ՀՆԱ-ն հավասար է Ռուսաստանի ՀՆԱ-ի կեսին։ Սիլիկոնյան հովտի ՀՆԱ-ն $800 մլրդ է, իսկ Ռուսաստանինը՝ $1,6 տրլն։ Հովտի ՀՆԱ-ն ավել է, քան Սաուդյան Արաբիայի եւ Շվեյցարիայի ՀՆԱ-ները։Ռիսկ, աշխատասիրություն եւ գաղափարների ազատ փոխանակումՍիլիկոնյան հովտի համար երկու տիպի մարդիկ են անհրաժեշտ՝ հարուստներ եւ ներդեր (անգլ․nerd`խելացի)։ Դա առաջին պայմանն է։ Եթե մարդկանց այս երկու տեսակները հայտնվում են իրար կողքի, ապա գերազանց դինամիկա է ստեղծվում։ Հարուստ մարդիկ առատաձեռն ներդրումներ են կատարում, քանի որ ներդրողները շատ են, եւ իրենք մրցակցում են միմյանց հետ։ Եթե դու գաղափար ունես, ապա ներդրողները վազում են քո հետեւից եւ հերթ կանգնում։ Իսկ Հովիտ եկող երազողների մեծ բանակը աշխարհը փոխելու համար պատրաստ է լուրջ ռիսկի դիմել։ Այստեղ եկող մարդիկ պատրաստ են իրենց ավտոտնակներում հինգ տարի քրտնաջան աշխատել, գոյատեւել պիցայի եւ կոֆեի հաշվին, որպեսզի հետո տեղի ունենա մի բան, որը կհեղաշրջի ինդուստրիան։ Ի սկզբանե ներդերը չեն ցանկանում միայն բիզնես կառուցել․ նրանք ավելի շատ փնտրողներ են եւ հետազոտողներ, քան գործարարներ։ Երկրորդ անհրաժեշտ պայմանը՝ հանդուրժողականությունն է ռիսկի նկատմամբ։ Տեղի մշակույթի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ «տապալելով» ընկերությունը, դու չես դառնում «արտաքսված»։ Հակառակը՝ քո արժեքն ավելանում է։ Եթե դու փորձել ես ընկերություն կառուցել, քեզ մոտ դա չի ստացվել եւ հետո դու դա նշում ես ռեզյումեում, ապա նոր նախագծի համար ներդրողները ուրախությամբ քեզ գումար կտան, եւ գործատուն քեզնով ավելի հետաքրքրված կլինի, քան նման փորձ չունեցող մեկ յալ թեկնածուով։ Տապալման փորձ ունեցող մարդիկ ավելի արժեքավոր են, քան նման փորձ չունեցողները։Սովորական մարդկանցից շատերը չեն կարող քայլ անել դեպի անորոշություն։ Իսկ նա, ով ռիսկի է դիմել՝ ունակ է առաջնորդ դառնալ եւ ինովացիաներ ստեղծել։Երրորդ պայմանը՝ գաղափարների ազատ փոխանակումն է։ Մարդիկ Google-ից գնում են Facebook, այստեղից՝ Snapchat. այսկերպ գիտելիքները «հոսում են» մի ընկերությունից մյուսը։ Այսօր դու աշխատում ես Apple-ում, վաղը՝ Google-ում, հաջորդ օրը ստեղծում ես քո ստարտափը, երկու աշխատակցի գործի ես ընդունում, իսկ մեկ տարի հետո այդ նույն երկու մարդիկ, հասկանալով ինչպես է ամեն ինչ աշխատում, իրենց ստարտափներն են հիմնում։ Բնականաբար, ոչ ոք ուրախ չէ, երբ աշխատակիցը գնում է մրցակցի մոտ, բայց Կալիֆորնիայում դա հանցագործություն չի համարվում։ Facebook-ի մենեջմենթի կեսը՝ Google-ի իմ նախկին գործընկերներն են։ Ինչո՞ւ են գիտական հոդվածները հասանելի բոլորի համար։ Որովհետու գինտականները մեկ բնագավառից կարող են որեւէ նոր բան ստեղծել ուրիշ գիտնականների գաղափարների հիման վրա։ Հովիտը մաքսիմալ մոտեցնում է մեզ դրան։Չորրորդ պայմանը՝ աշխատասիրությունն է։ Ես աշխատել եմ չորս երկրում եւ կարող եմ ասել, որ Հովտում անհամեմատ ավելի շատ են աշխատում, քան Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում կամ Ռուսաստանում։ Որպես կանոն, օրս սկսում եմ առավոտյան 6:30-ին, եւ երբ ժամը 7-ին նամակ եմ ուղարկում, ապա միանգամից ստանում եմ պատասխանը։ Եվ դա անում են մարդիկ, ովքեր վաղուց միլիոնատեր են դարձել։ Լարի Փեյջն ու Իլոն Մասկը միլիարդատեր են, սական աշխատում են օր ու գիշեր։ Ոչ թե նրա համար, որ հարկադրված են, այլ որովհետեւ այսպիսի կյանք են ընտրել։ Եթե Լարի Փեյջը կամ Իլոն Մասկն աշխատեին բացառապես փողի համար, ապա վաղուց կղզիներում կոկտեյլ կխմեին եւ սիգար կծխեին։ Բայց նրանք դա չեն սիրում, նրանք սիրում են ստեղծել։ Tweet Դիտում՝ 2409