ԵՄ-ն Հայաստանի գյուղոլորտին €456.500-ի օգնություն կտրամադրի

17.04.2020 | 18:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#EU-GAIA
Եվրոպական միությունը (ԵՄ) Հայաստանին կտրամադրի €456.500 օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:

Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:

Հաղորդագրությունը տրամադրվել է ԵՄ կանաչ գյուղատնտեսության  նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի գրասենյակի կողմից:
Դիտում՝ 1512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW