ԿԲ-ն՝ «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» հարթակի լիիրավ անդամ
17.04.2020 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կենտրոնական բանկ

Նշված համագործակցության հարթակը հիմնադրվել է 2017թ.դեկտեմբերին Փարիզում կայացած՝ «Մեկ մոլորակ» համաժողովի ժամանակ: Հիմնադիրներ են հանդիսացել 8 երկրների կենտրոնական բանկերը (Ֆրանսիա, Անգլիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Սինգապուր, Չինաստան, Շվեդիա, Մեքսիկա):
Ինչպես հայտնել են ԿԲ-ում, ներկայումս NGFS-ին անդամակցում են շուրջ 63 երկրների կենտրոնական բանկեր կամ ֆինանսական ոլորտի կարգավորման ու վերահսկողության համար պատասխանատու կառույցները: Հարթակին դիտորդի կարգավիճակով ներգրավված են նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ վերահսկող մարմինները, մասնավորապես, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը եւ IFC-ին, BIS-ը, EBRD-ին, EIB-ին, Բազելյան կոմիտեն, IOSCO-ն:
«NGFS-ի նպատակն է Փարիզյան համաձայնագրի (Կլիմայական փոփոխություններին հակազդման համար ածխաթթու գազի արտանետումների նվազեցման եւ երկրի վրա գլոբալ տաքացման հետեւանքների մեղմման հանձնառություններ) կիրարկման համար ամրապնդել համաշխարհային կարողությունները եւ այդ նպատակով խթանել ու օժանդակել ֆինանսական համակարգի մասնակիցներին ռիսկերի կառավարման ու կանաչ ֆինանսավորման (մասնավորապես, էներգաարդյունավետ, քիչ արտանետումներ պարունակող միջոցներում ներդրումներ) ներգրավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղվածություն ունեցող ներդրումների իրականացման եւ կայուն զարգացման համար:
Այս նպատակի իրագործման համար NGFS-ի գործունեությունն ուղղված է անդամ երկրներում եւ դրանից դուրս կանաչ ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի եւ ստանդարտների ներդրման աջակցմանը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ վերլուծական աշխատանքների իրականացմանը:
Հարթակի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել այս հղումով»,- նշված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: