Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների եւ սարքավորումների հերթական խմբաքանակը:Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների`- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի,- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի,- «Կարաս Վայնս»-ի, - եւ այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով: Հայաստան են բերվել.- ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ,- 24 000 բժշկական դիմակ,- 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,- 101 հեռահար ջերմաչափ,- բժշկական գործիքներ,- բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:Ինքնաթիռով փոխադրվել են նաեւ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաեւ չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ եւ սարքավորումներ:Մանրամասները տեսանյութում. Tweet Դիտում՝ 19951