Իվան Տելեգինի ուղերձը՝ վարկային արձակուրդների վերաբերյալ

17.04.2020 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Իվան Տելեգին #վարկային արձակուրդներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տարածել է բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի  ուղերձը, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաեւ տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առեւտրի եւ ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ եւ շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում:

Ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր հաճախորդներին, տրվել է հնարավորություն օգտվելու վարկային արձակուրդից, այնուամենայնիվ մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վարկերի գծով ամսական վճարումները համաձայն վճարումների գործող ժամանակացույցի:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ֆիզիկական անձ վարկառուների 62%-ը եւ իրավաբանական անձ վարկառուների 42%-ը չեն խախտել իրենց վարկային ժամանակացույցով սահմանված վճարումները, ինչը վկայում է մեր հաճախորդներիմեծամասնության ՝ վարկերի մարմանհաստատուն սովորության եւ բարեխղճության, ինչպես նաեւ վարկերի մարումների վերջնաժամկետի երկարաձգման ցանկության բացակայության մասին:Իսկ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր ֆիզիկական անձ վարկառուների համար Բանկը նվազեցրել է վարկային հետագա ամենամսյա բեռը միջինում 3%-ով՝ երկարաձգելով վարկային մարումների ժամանակացույցը 3-5 ամսով:

Որոշումը ժամանակին էր մեր հաճախորդների համար եւ կարեւոր Բանկի համար, քանի որ հաճախորդների մասին հոգատարությունն ու վերջիններիս հարմարավետությունը Բանկի կարեւորագույն խնդիրն է:

Բոլոր այն վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ եւ հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային պարտականությունները, խորհուրդ ենք տալիս կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական ժամանակացույցի՝ հետագա մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով»:
Դիտում՝ 3898

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW