«Ֆինանսական ոլորտը պետք է համամասնորեն կիսի ռիսկը»

17.04.2020 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահե Գեւորգյան
Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը վստահ է, որ «ֆինանսական ոլորտը պետք է խոցված ոլորտների հետ համամասնորեն կիսի ռիսկը, իսկ պետությունը պետք է տա հարկային արձակուրդ»։

«Չաշխատող, կանգնած ոլորտի առջեւ հարկ տալու պարտավորություն դնելը համարում ենք սխալ», - ասել է նա Մեդիամաքսի GastroVino նախագծի հետ հարցազրույցում:

Խոսելով կառավարության աջակցության ծրագրերի մասին, Վահե Գեւորգյանն ասել է.

«Շատ ընկերություններ ունեն կոնկրետ խնդիրներ, որ տեխնիկական բնույթի են։ Օրինակ՝ ընկերությունը չի կարողացել ներկայացնել 2019 թվականի շրջանառությունն ամբողջապես, քանի որ տարվա ընթացքում կատարել է ռեբրենդինգ։ Այն շարունակել է իրականացնել նույն գործունեությունն ու կատարել հարկային պարտավորություններն այլ անունով, սակայն այդ պատճառով այժմ դուրս է մնացում ծրագրից։  

Շատ լուրջ ռեստորանային ցանց ունեցող ընկերություններից մեկին էլ բանկը պատճառաբանել է, որ այդ աջակցության ֆոնդերը դեռեւս «իջեցված չեն», բանկը դեռեւս չի կարող վարկը տրամադրել։

Կան շատ ռեստորաններ, որ հիմնադրվել են 2019 թվականի առաջին եռամսյակում։ Դրանք նախորդ տարվա ընթացքում բավականին լավ շրջանառություն են ունեցել, բայց քանի որ ըստ չափանիշների պետք է ներկայացնել ամբողջ տարվա շրջանառությունը, այս ընկերությունները եւս չունեն ծրագրին դիմելու հնարավորություն։  

Կա պահանջ լինել բացառիկ կարգապահ հարկատու։ Ունենք կոնկրետ ընկերություններ, որ, օրինակ, մարտին բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել եւ չեն կարողացել կատարել վարկային պարտավորությունը։ Բայց չէ՞ որ բիզնեսին պետք է նայել ավելի ընդգրկուն եւ ընդհանուր։ Պատասխանատու բիզնեսը եւս կարող է տարվա մեջ 1-2 անգամ տեխնիկական խոտաններով կամ ճգնաժամով պայմանավորված դժվարանալ կատարել հարկային կամ վարկային պարտավորությունները, բայց այդ պատճառով ընկերությանը ծրագրից դուրս թողնելը համարում ենք ոչ արդարացի»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով:
Դիտում՝ 1297
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW