Ուկրաինայում բանկերը կկարողանան նույնականացնել հաճախորդներին տեսակապով

16.04.2020 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինայի ազգային բանկ #նույնականացում
Ուկրաինայի ազգային բանկը առաջարկում է պարզեցնել հաճախորդների հեռակա նույնականացման եւ վերիֆիկացիայի կարգը:

«Ազգային բանկը բանկերին առաջարկում է տարատեսակ միջոցներ՝ հեռահար բանկային ծառայություններ ստանալու համար»,- ասել է Ազգային բանկի ֆինանսական մոնիտորինգի բաժնի տնօրեն Իգոր Բերեզան:


Նրա խոսքով՝ ապրիլի 28-ից, երբ ուժի մեջ կմտնի «Քրեական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կանխարգելման եւ հակազդելու մասին» օրենքը, հաճախորդի անձնական ներկայությունը նույնականացման եւ վերիֆիկացիայի գործընթացում կդառնա ոչ պարտադիր։

Այս կապակցությամբ Ազգային բանկը բանկերին առաջարկել է հեռակա վերիֆիկացիայի մի քանի եղանակ, մասնավորապես, տեսակապի միջոցով:

«Խոսքը փաստացի գնում է հաճախորդի եւ բանկի աշխատակցի կամ գործակալի միջեւ հաղորդակցմանը տեսահեռարձակման միջոցով»,- ասվում է Ազգային բանկի հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 3748

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW