Վրաստանը միջազգային դոնորներից լրացուցիչ $1,5 մլրդ կստանա
15.04.2020 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Գախարիան շնորհակալություն է հայտնել Վրաստանին օժանդակություն ցուցաբերող կազմակերպություններին, որոնց թվում եմ՝ ԵՄ-ն, Ասիական զարգացման բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Գերմանիայի զարգացման հիմնադրամը եւ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը:
Վարչապետը մանրամասնել է, որ դա բյուջետային եւ նպատակային օգնություն է, որը կուղղվի ինչպես պետբյուջեի աջակցմանը, այնպես էլ կոնկրետ նախագծերին:
Բացի այդ, կառավարության միջնորդության շնորհիվ նույն այդ կազմակերպությունները կօգնեն նաեւ Վրաստանի մասնավոր ֆինանսական հատվածին:
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկիրը, որը կկարողանա պայմանավորվել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ծրագրի երկարաձգման պայմանների շուրջ: Դա վրացական տնտեսության համար մեկ տարվա ընթացքում եւս $447 մլն է ենթադրում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: