Տնտեսական աճի կամ անկման մասին կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է, բայց Արցախում գյուղատնտեսության ոլորտում կարող է աճ գրանցվել, եթե կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը ծանր չլինի եւ հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ առաջին հանդիպմանն ասել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ առաջիկայում հանդիպումներ կունենա Հայաստանի իշխանությունների հետ։ «Անհրաժեշտություն կլինի քննարկել տնտեսական խթանման ուղղությամբ լրացուցիչ միջոցների ներգրավվման հարցը, ինչպես նաեւ՝ տնտեսական գործունեության այն կարեւոր ուղղությունները, որոնցով նպաստելու ենք Հայաստանի տնտեսությանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ Tweet Դիտում՝ 1445