«Մանթաշով» գործարարների միությունն այսօր առաջարկներ է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման իրականցվող եւ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:Միության 41 անդամ գործարարների կողմից ներկայացվող հարցերն ու առաջարկները՝ ստորեւ.« - Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել եւ սահմանել առնվազն 5-10 տարի` պահապնելով սուբսիդավորման 24 ամիս ժամկետը: 36 ամսով տրամադրվող վարկի ժամկետը հատկապես կարճ է սարքավորումների ներմուծման կամ արտադրության կազմակերպման պարագայում, քանի որ ներմուծման ու արտադրության կազմակերպման գործընթացն ինքնին պահանջում է առնվազն 3-8 ամիս, իսկ դրանց գործարկումն ու արտադրություն ապահովելը կարող է տեւել ավելի քան մեկ տարի: Իսկ նոր արտադրությունը դեռ չգործարկած այդքան մեծ գումարներ վճարելը, թեկուզ միայն մայր գումարը հաճախ ուղղակի անհնար է կազմակերպել։- Ապրիլի 20-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն է: Պրակտիկայում բիզնեսը նախորդ տարվա շահութահարկը վճարում է ընթացիկ եկամուտից, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բիզնեսը անորոշ ժամկետով մատնված է անգործության, իսկ մի մասը հարկադիր դադարեցրել է գործունեությունը անհրաժեշտություն կա միջոցները պահպանել որպես ռեզերվ կամ կատարել ընթացիկ պարտավորությունները՝ առաջիկա բարդություններին դիմակայելու համար: Ուստի, առաջարկում ենք աջակցության ծրագրերում ներառել շահութահարկի վճարման համար նախատեսված վարկային միջոցներ եւ շահութահարկի վճարման վերջնաժամկետը ապրիլի 20-ից հետաձգել մինչեւ տարվա վերջ կամ գոնե արտակարգ դրության ավարտից 3 ամիս անց՝ հնարավորություն տալով օգտվել ծրագրերից կամ համապատասխան միջոցներ ներգրավել:Մյուս կողմից խնդրահարույց է 2020 թվականի դեռեւս չստացված շահույթի շահութահարկի պարտավորության պարտադիր կանխավճարների վճարումները: Չաշխատելու կամ անորոշ ժամկետում նման տեմպերով աշխատելու պարագայում, շահութահարկի կանխավճարի վճարումը բիզնեսի մի մասին կանգնեցնում է բարդությունների առաջ՝ հատկապես հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում բիզնեսը գործունեության պահպանման խնդիր ունի:- Ի թիվս մի շարք պարտավորությունների, վճարման ենթակա են նաեւ տարածքի վարձակալության վճարները, անկախ այն հանգամանքից, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, տվյալ տարածքների գործունեությունը կասեցված է եւ եկամուտ չի ապահովում: Ուստի առաջարկում ենք կասեցնել համայքային սեփականություն հադիսացող տարածքների կամ հողի համայնքային բյուջե վճարվող վարձակալության վճարները, առնվազն այն ոլորտների համար, որոնց գործունեությունն արգելված է:- Բիզնեսի մի մասի գրանցած գործունեության դասակարգիչը տարբերվում է փաստացի իրականացվող գորրծունեությունից կամ ամբողջապես չի արտացոլում եւ շատ դեպքերում անկախ փաստացի իրականացվող գործունեությունից ընկերությունները չեն կարողանում օգտվել Կորոնովիրուսի տնտեական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառման տրամադրած հնարավորություններից, որն այս պահին ընկերություններին այդքան անհրաժեշտ է: Ուստի առաջարկում ենք ըստ անհրաժեշտության ուսումնասիրել եւ աջակցության տրամադրման համար հիմք ընդունել 2019 թվականի շահութահարկի հաշվարկում ընկերությունների կողմից ավելի մանրակրկիտ վերլուծման արդյունքում արտացոլված տնտեսական գործունեության դասակարգիչները իրենց տոկոսային արտահայտությամբ: 23.09.2019 | 10:40 «Մանթաշով» միությունը՝ հանուն գործարար միջավայրի բարելավման - Առաջարկում ենք արտակարգ դրության ժամանակահատվածում ներմուծում կատարած ընկերությունների համար հետաձգել մաքսային վճարումները եւ ԱԱՀ-ն, առնվազն այն ընկերությունների համար, որոնք ունեն հաշվանցման ենթակա ԱԱՀ: Այս կարգավորումը կարեւոր է հաշվի առնելով այն հագամանքը, որ նեմուծող ընկերությունները այս ժամանակահատվածում ունեն սպառման խնդիր եւ ներմուծված ապրանքների սպառումը հնարավոր է իրականացնել արտակարգ դրության ավարտից հետո:- Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի հետագա մարումներն իրականացնել հարկերի մարումների միջոցով, այսինքն՝ պետության կողմից անտոկոս տնտեսությանը տրամադրած գումարները հարկերի միջոցով հետ վերադարձվեն պետությանը: Այդ փորձը կիրառվում է Եվրոպական մի շարք երկրների կողմից։ Շահում են բոլոր կողմերը, պետությունը ետ է ստանում անտոկոս վարկի տեսքով բիզնեսին բաժանած գումարը, բանկերը ստանում են իրենց տոկոսները լրացուցիչ սուբսիդավորման արդյունքում, իսկ բիզնեսը ստիպված չի լինում այս դժվարին ժամանակահատվածում բացի հարկերից լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների համար վճարել, եւ հարկերի չափով գումար վճարելով բանկին պակասում է նաեւ պետության կողմից տրամադրված անտոկոս վարկի գումարը։ Նշենք, որ այդ փորձը բարեհաջող կիրառվել է Եվրոպական մի շարք երկրներում։- Առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել, որ արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած աշխատողներին պետք է անաշխատունակության թերթիկ տամադրել, որպեսզի այն գործատուները, որոնք իրենց հնարավորության սահմաններում փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին, հնարավորություն ունենան վճարել եւ հետո նվազեցնել հարկերից: Ներկայումս այն գործատուները, որոնք փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին պետք է վճարեն առնվազն 23% եկամտային հարկ եւ եւս 18% էլ, որպես շահութահարկ, որովհետեւ աշխատողին տված օգնության գումարից, ըստ հարկային օրենսգրքի, գործատուն կարող է շահութահարկից նվազեցնել տարեկան շրջանառության միայն 0,25% ը։ Իսկ դա մեկ կամ երկու, լավագույն դեպքում՝ երեք աշխատողի տրվող օգնության գումար կարող է ծածկել: Արդյունքում՝ օրենսդրությունը կամա, թե ակամա, գործատուներին մղում է կեղծիքի։ Այսինքն՝ փաստացի ստիպում է գործատուին, որ համապատասխան օգնությունը ձեւակերպի որպես աշխատավարձ, պարգեւավճար կամ որեւէ այլ եղանակով, բայց ոչ երբեք օգնություն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարճ ասած՝ պետությունը հավելյալ հարկում է այն գործատուին, ով ցանկանում է չխաբել եւ ճիշտ ձեւակերպել իր եւ իր աշխատակիցների հարաբերությունները:- Արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ գործունեությունը դադարեցրած ընկերությունների կամ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառված չեն մինչ այժմ ներկայացված որեւէ աջակցության սոցիալական ծրագրում: Ուստի առաջարկում ենք հաջորդ սոցիալական ծրագրերում ներառել նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող, արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատանքը կորցրած եւ Կառավարության որոշմամբ կամ արտակարգ դրությունով պայմանավորված հարկադիր աշխատանքը դադարեցրած անձանց»: Tweet Դիտում՝ 2638