Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնը լայն հանրությանն է ներկայացնում կենտրոնի կողմից հրատարակվող տեղեկագրի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը: Ինչպես Banks.am-ին հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, այս համարը հատուկ թողարկում է, որի թեմաների առանցքում աշխարհի համար որպես համավարակ հայտարարված COVID-19-ն է եւ դրա ազդեցությունը մարդու եւ տնտեսության այսօրվա եւ վաղվա վարքագծի վրա:Տեղեկագրում զետեղված է 17 հոդված. հրատարակությունը սկսվում է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի՝ «COVID-19 հետեւանքով համաշխարհային տնտեսության կանխատեսվող որոշ շոկերի շուրջ» հոդվածով։ 20.03.2020 | 14:51 ՀՊՏՀ-ն 3 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար Այնուհետեւ կորոնավիրուսի հետեւանքներն ու ազդեցությունն աշխարհում, տնտեսության տարբեր ոլորտների եւ մարդկության զարգացման վրա վերլուծում են տեղեկագրի մյուս հեղինակները՝ Միքայել Մելքումյանը, Հայկ Բեջանյանը, Նարեկ Կարապետյանը, Ռուզաննա Թադեւոսյանը, Էդգար Աղաբեկյանը, Վահե Բուլանիկյանը, Աննա Փախլյանը, Դավիթ Հախվերդյանը, Սամվել Ավետիսյանը, Գայանե Թովմասյանը, Տաթեւիկ Առուստամյանը, Ալբերտ Հայրապետյանը, Վարդան Աթոյանը, Համազասպ Գալստյանը, Շուշան Մովսիսյանը եւ Յուրի Հովականյանը:Տեղեկագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ առցանց՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 4139