Evocabank-ը դիմում է հիփոթեքի գծով իր վարկառուներին

09.04.2020 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #հիփոթեք #ՊԵԿ
Evocabank-ը` hոգ տանելով իր հաճախորդների առողջության եւ անվտանգության համար, հեշտացրել է հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով վճարված եկամտային հարկի փոխհատուցման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) ներկայացվող տեղեկանքների ստացման գործընթացը:

Մասնավորապես, ինչպես նշել են բանկում, 2020թ. առաջին եռամսյակի տեղեկանքը Evocabank-ն ինքը կուղարկի ՊԵԿ: Գործընթացը կիրականացվի ավտոմատ, առանց վարկառուի կողմից հավելյալ քայլեր ձեռնարկելու:

Տեղեկանքի սքանավորված տարբերակը բանկը կուղարկի նաեւ վարկառուի մեյլին:

Սակայն, ի հավելում, հիփոթեքային վարկառուն պետք է անձամբ ՊԵԿ-ի hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին ուղարկի.

Վարկառուի եւ համավարկառուի անձնագիրը (նույնականացման քարտը)` սքանավորված տարբերակով,
Տեղեկանքը, որը ստացել է բանկից` սքանավորված տարբերակով,
Ձեւաթուղթը` բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով,
Դիմումը` լրացված եւ սքանավորված  տարբերակով `
Մինչեւ 2018թ. հունվարի 1-ը ստացված վարկի համար,
կամ
2018թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկի համար:

«Տեղեկանքի համար վճարվող ստանդարտ 1,000 դրամ միջնորդավճարը բանկը ավտոմատ կգանձի վարկառուի հաշվից: Այդ վարկառուներին, ում հաշվին գումար չկա, խնդրում ենք հաջորդ ամսվա հերթական մարման ժամանակ վճարել 1,000 դրամ ավել:

Առաջին անգամ ՊԵԿ դիմող քաղաքացիները պետք է դիմումը, բանկի տեղեկանքը եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՊԵԿ թղթային տարբերակով:

Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում հիփոթեքային վարկառուները կարող են զանգահարել 044 605559 հեռախոսահամարին»,- ասված է հողորդագրության մեջ:
Դիտում՝ 1917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW