Արարատբանկի վարչության որոշմամբ՝ 2020թ. մարտի 16-ից հայտարարված երկամսյա «վարկային արձակուրդից» կարող են օգտվել ոչ միայն այդ օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող հաճախորդները, այլ նաև նրանք, ովքեր «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում ամբողջությամբ կմարեն մարման օրվա դրությամբ ունեցած ժամկետանց վարկային պարտավորությունները։ «Դա նշանակում է, որ ենթադրենք հաճախորդի վարկի մարման օրը եղել է 2020թ. մարտի 12-ը և նա չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունը, ինչպես նաև չի կարողացել օգտվել 2020թ. մարտի 16-ից հայտարարված վարկային արձակուրդից, ապա «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում իր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում կկարողանա օգտվել արձակուրդի ընձեռած հնարավորությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։Բանկում հիշեցրել են, որ ներկա իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված անհանգստությունից զերծ պահելու նպատակով՝ Արարատբանկը 2020թ. մարտի 16-ից բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրում է «վարկային արձակուրդ»՝ վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։ Այն չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ ներման հետ։ «Հարցերի համար կարող եք զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում՝ Հեռախոսային կենտրոն +374 10-59-23-23 Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ՝ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43 Մանրածախ գործառնությունների վարչություն՝ +374 10 -54 79 63»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 1279