Վճռաբեկ դատարանը վերջնականապես հաստատել է “Վիմպելկոմի” իրավունքը` հայաստանում Beeline ապրանքանիշի նկատմամբ

22.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Վճռաբեկ դատարանը վերջնականապես հաստատել է “Վիմպելկոմի” իրավուքնը` Հայաստանում իր Beeline ապրանքանիշի օգտագործման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով ՌԲԿ Daily թերթը, “Վիմպելկոմի” հասարակության հետ կապերի առաջատար մենեջեր Արտյոմ Մինաեւը հայտարարել է, որ հունվարի կեսերին Հայաստանի Վճռաբեկ դատարանը մերժել է Մտավոր սեփականության գործակալության բողոքը, եւ այդ որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:

“Ներկայումս մենք զբաղվում ենք Հայաստանում Beeline ապրանքանիշը “կապ” անվանակարգում գրանցմամբ”,- հայտնել է Արտյոմ Մինաեւը:

“Նորությունն անկասկած դրական է “Վիմպելկոմի” համար”,- վստահ է Dresdner Kleinwort Wasserstein-ի վերլուծական դեպարտամենտի տնօրեն Յուլիյ Մաթեւոսովը:

“ԱրմենՏելի” ապրանքանիշն ուներ որոշ բացասական երանգ` “Վիմպելկոմի” կողմից ընկերության ձեռք բերման պահին օպերատորը կորցնում էր բաժանորդներին: Բրենդի փոփոխությունը թույլ կտա “Վիմպելկոմին” ազատվել այդ բացասական ազդեցությունից”,- կարծում է վերլուծաբանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6690

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW