Ռուբեն Վարդանյանը՝ գործարարների առջեւ ծառացած 4 մարտահրավերների մասին

07.04.2020 | 08:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #կորոնավիրուս #ճգնաժամ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանի ելույթից՝ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի կողմից վերջերս կազմակերպած օնլայն կոնֆերանսի ժամանակ։

Ճգնաժամը, որում հայտնվել է Ռուսաստանը, տարբերվում է նախկիններից՝ այն չի վերաբերվում որեւէ առանձին ոլորտին կամ երկրին։ Մենք առաջին անգամ ականատես ենք լինում, որ գլոբալ ճգնաժամը խնդիրներ է ստեղծում բոլոր ճակատներով եւ միաժամանակ բոլոր ընկերությունների համար՝ հազվադեպ բացառություններով։ Այն արդեն փոխել է մեր իրականությունը: Օրինակ, անսպասելիորեն պարզվեց, որ որոշ մասնագիտություններ մեկ ակնթարթում դարձան ոչ պիտանի։

Ինչպես չկա մեկ բանաձեւ միլիարդատեր դառնալու համար, այնպես էլ չկա նույն տիպի գործողություն՝ ի պատասխան ճգնաժամին, այդ թվում այն ճգնաժամին, որն այսօր տեղի է ունենում մեզ մոտ։  

Ստեղծված իրավիճակին արձագանքելու համընդհանուր բաղադրատոմս բիզնեսի համար գոյություն չունի: Մենք չգիտենք, թե որքան երկար կտեւի ճգնաժամը, եւ թոփ մենեջերների խնդիրն է՝ սահմանել այն նվազագույն շարքը, որն անհրաժեշտ է պահպանել եւ ձգել հնարավորինս երկար ժամանակահատվածում։ Պետք է ֆիքսել կորուստները, անհրաժեշտության դեպքում փակել այն, ինչ կա, եւ սկսել նորից։

***

Ճգնաժամի իրավիճակներում պետությունը սովորաբար աջակցում է առանցքային ընկերություններին, որոնց անկումը կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել։ Սակայն մեր դեպքում հիմնական հարվածն ուղղված է փոքր ու միջին բիզնեսին, եւ մենք ունենք ֆենոմեն, երբ ճգնաժամը միաժամանակ ազդել է հսկայական քանակի բիզնեսների վրա։ Ուստի միայն գումարային աջակցությունը, փոխհատուցումների վճարումը՝ համադեղ չէ, պետք է աջակցել պահանջարկին։ Լրջորեն կավելանա բեռը բանկային հատվածի համար, քանի որ բիզնեսների մեծ մասը ողջամիտ սահմաններում վարկավորված էր։  


Համավարակով եւ կարանտինով պայմանավորված խնդիրներից հետո մեզ սպասում է տնտեսական ճգնաժամը, որն ավելի երկար կձգվի, հատկապես առանձին ոլորտների համար։ Պետք է նաեւ խնդիրներ սպասել «ինքնամեկուսացման» պայմաններից, եթե այս ռեժիմը տեւի 3-4 շաբաթից ավել։

***

Կարանտինի հետ կապված, ամենայն հավանականությամբ, մենք պետք է նկատի ունենանք 3-5, առավելագույնը՝ 9 ամիս։

Իսկ այսօր գործարարների առջեւ չորս մարտահրավեր է ծառացած.

- ինչպես գոյատեւել կարանտինի ժամանակ,
- ինչպես բիզնեսին վերապրել ճգնաժամը,
- ինչպես ապրել երկարատեւ ռեցեսիայի պայմաններում,
- ինչպես ապրել նոր իրականությունում, երբ օնլայնը շատանում է, իսկ օֆլայնը՝ պակասում։

Օնլայնում հանկարծ պարզվեց, որ հարաբերությունները քեզ հետ, մարդկանց հետ՝ գոյատեւման էլեմենտ է։ Ճգնաժամի ընթացքում գործարարներին շատ կարեւոր է թեւաթափ չլինել եւ շարունակել աշխատել, այլ ոչ թե անժամկետ ընդմիջում վերցնել։ Նաեւ շատ կարեւոր է ապահովել մշտական կապը աշխատակիցների հետ։
Դիտում՝ 3238
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW