Սոցիալական բնույթի հարցերի համար գործարկվել է նոր Թեժ գիծ

06.04.2020 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թեժ գիծ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր Թեժ գիծ՝ 011 300 114 հեռախոսահամարով:

Ինչպես նշել են նախարարությունում, այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետեւել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն ոլորտը, որին վերաբերում է հարցը:

Համակարգը զանգը կուղորդի ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, ով կպատասխանի քաղաքացու հարցին:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծն աշխատում է խիստ ծանրաբեռնված, հորդորում ենք քաղաքացիներին ոլորտային, մասնագիտական, ոչ ընդհանուր բնույթի հարցերի դեպքում զանգահարել 011 300 114 հեռախոսահամարով՝ համապատասխան մասնագետից պատասխան ստանալու համար:

Նշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 4166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW