2007 թվականի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառվում էր 327.852 պլաստիկ քարտ

21.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թվականի ընթացքում Հայաստանի տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է 213.634 մլն դրամի 4.428.550 գործառնություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 17.035 մլն դրամ:

2007 թվականի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր քարտերի թիվը կազմել է 327.852, որը 2006 թվականի համեմատությամբ աճել է 1.57 անգամ (118.739 քարտով):

2007 թվականի վերջի դրությամբ գործող “ԱրՔա” քարտերի քանակը 2006 թվականի հետ համեմատ ավելացել է 1.54 անգամ (50.199 քարտով) եւ կազմել 142.482:

Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ավելացել է 1.59 անգամ (68.540 քարտով): VISA միջազգային քարտային համակարգի քարտերի թիվն ավելացել են 48.547 հատ (1.54 անգամ) եւ կազմել 139.280, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը ավելացել է 2 անգամ (11.848 քարտով) եւ կազմել է 23.665 քարտ:

“ԱրՔա” քարտերով 2007 թվականի ընթացքում իրականացվել է 2.081.054 գործառնություն` 74.889 մլն դրամ ծավալով: “ԱրՔա” քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2006 թվականի հետ համեմատ աճել է 29.418 մլն դրամով (1.65 անգամ):

2007 թվականի վերջի դրությամբ VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 90.234 մլն դրամ (1.436.478 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 19.904 մլն դրամ (319.346 գործառնություն): 2006 թվականի հետ համեմատ այդ գործառնությունների ծավալը ավելացել է համապատասխանաբար 29.723 մլն եւ 7.239 մլն դրամով:

Միջազգային այլ քարտերով իրականացվել է 591.675 գործառնություն 28.607 մլն դրամ գումարի` 9008 մլն դրամով ավելի 2006 թվականի հետ համեմատ:

2007 թվականի ընթացքում շրջանառության մեջ գտնվող մեկ “ԱրՔա” քարտով կատարվել է ամսեկան իրականացվել միջինում մոտ 1.4 գործառնություն: Մեկ գործառնության միջին ծավալը կազմել է 50 հազար դրամ` 2006 թվականի հետ համեմատ ավելանալով 3 հազար դրամով:

2007 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում սպասարկվող հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է Հայաստանի տարածքում գործող 20 առեւտրային բանկերի կողմից, որոնք անդամակցում են “ԱրՔա” համակարգին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 6441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW