Հայտնի է չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերջնաժամկետը

03.04.2020 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#մաքսազերծում #ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն քաղաքացիների համար, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստան եւ մաքսազերծել 2019 թվականին գործող դրույքաչափերով:

Այդ քաղաքացիները պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչեւ ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

- ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,

- ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),

- ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,

- կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:
Դիտում՝ 2282

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW