Սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.1%
03.04.2020 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ silkroadnews.org

Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.6%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.8% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 1.3% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4% եւ 6.4% գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 6.4% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ`4.4% գնաճ:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ:
2020թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի՝ 0.2%, յուղերի եւ ճարպերի՝ 0.3%, ծխախոտային արտադրատեսակների՝ 0.6%, ալկոհոլային խմիչքի 1.9% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի եւ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։
Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 1.2% գնանկում:
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0,8% գնանկում:
Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 5.3%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0.1% նվազում:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: