“Ֆորա” ընկերության վաճառքների բաժնի տնօրեն Լիլիթ Ներսիսյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանւ եւ Banks.am պորտալին - Ե՞րբ Land Rover ապրանքանիշն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել Հայաստանի շուկայում: - Դա տեղի է ունեցել մոտ 3 տարի առաջ, 2005 թվականին, երբ Ford Motor Company-ն դարձավ Land Rover ապրանքանիշի խոշոր սեփականատերը: Նույն թվականին “Ֆորան” կնքեց Land Rover ապրանքանիշի համաշխարհային ճանաչում ունեցող “շքեղ ամենագնացների” բացառիկ ներմուծման պայմանագիրը: Արդեն 3 տարի է, ինչ Land Rover-ը պաշտոնապես ներմուծվում է Հայաստան, եւ կարող եմ վստահաբար ասել, որ մեր շուկայում այս ապրանքանիշն առաջատար տեղ է զբաղեցրել “պրեմիում” կարգի մեքենաների շարքում: Land Rover ապրանքանիշի հեղինակությունը շատ բարձր է` ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, եւ դրան նպաստում են ավտոմեքենաների բարձր որակն ու հարմարավետությունն ու հավատարմությունն ագլիական ավանդույթներին: Land Rover-ը միակ ընկերությունն է, որ մասնագիտացած է միայն ամենագնաց ավտոմեքենաների արտադրության ոլորտում, եւ հենց նա է անցած դարի կեսերին հասկացել հարմարավետ չորս քարշակ անիվներ ունեցող ավտոմեքենաների շուկայի պահանջարկը: Արդյունքում ստեղծվել են մոդելներ, որոնցում ընտանեկան մեքենաների հարմարավետությունն ու ընթացային հատկանիշները համատեղվում են ամենագնացի հնարավորությունների հետ: Այսօրվա դրությամբ Land Rover-ի բոլոր 5 մոդելները քաջ հայտնի են Հայաստանում, սակայն հատկապես պահանջված են դարձել Range Rover եւ Range Rover Sport մոդելները: Range Rover-ի պահանջարկը բացատրող կարեւորագույն գործոնն է բարձր հարմարավետությունը, կառավարման հեշտությունը, վարելու սահունությունն ու ընթացային բնութագրերը, որոնց շնորհիվ Range Rover-ն հատուկ դիրք է զբաղեցնում ճանապարհին եւ գերակայում է ամենագնացության պայմաններում վարելիս: Զուր չէր Range Rover-ը ժամանակին ներկայացվել Լուվրում` որպես ավտոմոբիլային դիզայնի եւ տեխնիկայի բարձրագույն նվաճում: Range Rover Sport մոդելի բնորոշ գիծն է ատլետիկ եւ սպորտային տեսքը, որն ավտոմեքենային տալիս է կատարյալ աէրոդինամիկա եւ ցնցող մանեւրություն, ինչն էլ ստեղծում է հեղինակավոր մրցարշավային ամտոմեքենայի զգացողություն: Այդ բոլոր հատկանիշների շնորհիվ Range Rover Sport-ը Հայաստանում մեծ պահանջարկ ունի դինամիկ վարման սիրահարների շրջանում: - Land Rover-ի մոդելային շարքում կան եւս մի քանի մոդելներ: Նորացված Discovery-ն, ավելի կոմպակտ Freelander2-ը, որի համաշխարհային շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս: Land Rover-ի ո՞ր մոդելներն են տվյալ պահին ամենապահանջվածը Հայաստանի շուկայում: - Land Rover-ի մոդելային շարքում են Range Rover, Range Rover Sport, Defender, Discovery, Freelander մոդելները: Վերջին երկու մոդելները նորացվել են վերջերս: 2004 թվականին Discovery-ն նորացվել է 3-րդ սերնդի կատարյալ նոր դիզայնով, որը նոր նշանակետ է սահմանել շքեղ ամենագնացների անվանակարգում: Freelander2-ի համաշխարհային շնորհանդեսը կայացել է վերջերս` 2007 թվականին: Նոր Freelander2-ի մուտքով փոխվել է պատկերացումն այն մասին, թե ինչպիսի±ն պետք է լինի “պրեմիում” կարգի կոմպակտ ամենագնացը: Freelander2-ը նոր հարթության է դուրս բերում ապրանքանիշը` իր մեջ համատեղելով սպորտային դինամիկան եւ հարմարավետության առավելագույն մակարդակը: Հայկական շուկայում Land Rover-ի բոլոր մոդելները բավականին պահանջված են, եւ դրա ապացույցն է 3 տարվա ընթացքում վաճառված ավտոմեքենաների քանակը: Սակայն յուրահատուկ պահանջարկ ունեն Range Rover եւ Range Rover Sport մոդելները: - Եթե կարելի է, պատմեք Freelander2 մոդելի վաճառքների մասին, ինչպիսի՞ գնորդի համար է այս մոդելը: - Մշակելով Freelander2-ը, Land Rover ընկերությունն իր առջեւ նպատակ էր դրել ստեղծել կոմպակտ չափերի ավտոմեքենա, որը միաժամանակ կունենա լիակատար ամենագնացի տեխնիկական տվյալներ եւ կլինի մատչելի. ներկայումս Land Rover “շքեղ ապրանքանիշը” դառնում է մատչելի նաեւ միջին կարգի սպառողների համար: Այս մոդելը նախատեսված այն գնորդի համար, որը գնահատում է դինամիկան, մանեւրությունն ու ամենակարեւորը` ամենագնաց ավտոմեքենայի կոմպակտությունը: Ինչ վերաբերվում է Freelander2-ի վաճառքներին, ապա նոր մոդելն արդեն սիրվել է մեր սպառողների կողմից, եւ Հայաստանում գնորդների թիվն աճում է: Միայն անցած տարի մենք վաճառել ենք Land Rover-ի բոլոր մոդելների 40 ավտոմեքենաներ, որոնցից 20%-ը կազմել են Freelander2: Հաշվի առնելով, որ Freelander2-ը հայկական շուկայում հայտնվել է միայն 2007 թվականի սեպտեմբերին, ես դա համարում եմ վաճառքների լավ եւ դինամիկ սկիզբ: - Ի՞նչ նորություններ եք պատրաստում Land Rover ապրանքանիշի երկրպագուների համար: - Այս տարի Land Rover-ը նշում է իր հիմնադրման 60-ամյակը: Տարեսկիզբը մեզ համար նշանավորվել է կրկնակի հաղթանակով` Land Rover-ը կրկին համոզիչ հաղթանակ տարավ “What car? Awards 2008” հեղինակավոր մրցանակի “Լավագույն կոմպակտ ամենագնաց” եւ “Լավագույն մեծ ամենագնաց” անվանակարգերում: Իսկ հայկական շուկայի համար “Ֆորա” ընկերությունը կանի մի քանի նվերներ. նախ, որպեսզի Land Rover ապրանքանիշն ավելի մատչելի լինի սպառողների համար, մենք առաջարկում են մեքենան ապառիկ ձեռք բերելու բացառիկ համակարգ` ընդամենը 15% նվազագույն կանխավճարով: Երկրորդը, Land Rover-ի բոլոր գնորդներին մենք տալիս ենք 3 տարվա, կամ 100.000 կմ վազքի երաշխիք բոլոր հանգույցների համար` առանց սահմանափակման: Կարծում եմ, նման նվերներն անտարբեր չեն թողնի Land Rover ապրանքանիշի բոլոր երկրպագուներին: Tweet Դիտում՝ 8174