Card2Card. Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածի կարեւոր առավելություններից մեկը
01.04.2020 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Ծառայությունը Բանկի, ինչպես նաեւ ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից եւ ցանկացած պահի փոխանցումներ կատարել նաեւ ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard,Visa եւ ArCa վճարային քարտերին, ինչպես նաեւ արտասահմանյան բանկերի վճարային քարտերին:
«2018թ-ին գործարկված այս ծառայությունը հասանելի է, արագ եւ պարզ, ինչի շնորհիվ դրա նկատմամբ հաճախորդների հետաքրքրությունը զգալիորեն աճել է: 2019թ, 2018թ համեմատ, Card2Card ծառայությամբ փոխանցումների քանակային աճը կազմել է 137%, իսկ գումարային աճը՝ 132%: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում, կատարված փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 21,5 մլրդ դրամ: Մոբայլ հավելվածում ներառելով արտասահմանյան բանկերի վճարային քարտերին Card2Card փոխանցումները՝ մենք մեր հաճախորդներին հնարավորություն ենք տալիս օգտվել նաեւ այս նոր ծառայությունից՝ միասին ձեւավորելով առցանց հարթակներում ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,-նշել են Կոնվերս Բանկում:
Card2Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը եւ իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում եւ ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:
Բանկում նշել են, որ փետրվարին գործարկված Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել հետեւյալ հղումներով՝ Android, iOS:
Իսկ Card2Card ծառայությունը հասանելի է նաեւ բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար Կոնվերս Բանկի Վճարային պորտալում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: