ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակները կվճարի ժամանակացույցից շուտ

31.03.2020 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #կենսաթոշակ
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսեւորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն եւ կենսաթոշակները վճարել բանկի կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին:  

«Ըստ սահմանված ժամանակացույցի՝ կենսաթոշակների վճարումը պետք է իրականացվեր այս տարվա ապրիլի 3-4-ին, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կարանտինային ժամանակահատվածում կենսաթոշակառուներն առավել կարիք ունեն հատուկ աջակցության, բանկը որոշեց ժամանակացույցից շուտ տրամադրել մոտ 100,000 հաճախորդների կենսաթոշակները»,- ասված է հաղորդագրությունում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3125

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW