G20-ը կքննարկի աղքատ երկրների պարտքի դուրսգրման հարցը

31.03.2020 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#G20 #կորոնավիրուս
G20 երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարներն այսօր կանցկացնեն տեսակոնֆերանս՝ համակարգելու համար նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ քննարկվող թեմաներից մեկը կլինի համավարակից տուժած աղքատ երկրների պարտքի դուրսգրման հարցը։  


Banks.am-ը  հիշեցնում է, որ անցած շաբաթ տեղի էր ունեցել G20 երկրների հրատապ համաժողովը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, որի արդյունքում որոշում էր կայացվել ավելի քան $5 տրլն ներդնել համաշխարհային տնտեսության մեջ՝ COVID-19 համավարակի հետեւանքները հաղթահարելու համար։
Դիտում՝ 3569

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW