“Ինեկոբանկը” Սեւծովյան բանկից կներգրավի $3 մլն

14.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ինեկոբանկը” Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից (ՍԱԶԲ) կներգրավի $3 մլն չափի վարկ` արտահանողներին եւ ՍԱԶԲ անդամ-երկրներից ապրանքներ ներմուծող ընկերություններին ֆինանսավորելու համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մարկետինգի բաժնում, համապատասխան վարկային համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 11-ին Երեւանում:

Սա “Ինեկոբանկի”` ՍԱԶԲ-ից ներգրավված երկրոդ վարկն է` $3 մլն չափի առաջին վարկային պայմանագիրը ստարագրվել էր 2007 թվականի հունվարին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW