ՄԱԿ. Ուղիղ արտասահմանյան ներդրումները կկրճատվեն 30-40%-ով

27.03.2020 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #ներդրումներ
Կորոնավիրուսի համավարակը կհանգեցնի 2020 եւ 2021 թթ. աշխարհում ուղիղ արտասահմանյան ներդրումների 30-40%-ով կրճատմանը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կանխատեսում է արված ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի զեկույցում:

Փորձագետների կարծիքով՝ համավարակի պատճառով 5000 բազմազգ ընկերությունների եկամուտները 2020թ. կարող են կրճատվել միջինում 30%-ով, «եւ այս միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի»:   

«Առավել շատ կտուժեն էներգետիկ եւ հումքային ոլորտները»,- նշել են զեկույցի հեղինակները: Այսպես, էներգետիկայի ոլորտում կանխատեսվում է ներդրումների կրճատում 208%-ով՝ «հաշվի առնելով նավթի գների անկման լրացուցիչ շոկը»:

Ավիափոխադրումների բնագավառում սպասվում է ուղիղ արտասահմանյան ներդրումների կրճատում 116%-ով, ավտոմոբիլային արտադրությունում՝ 47%-ով:
Դիտում՝ 3161

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW