Ռուսաստանյան RBC տեղեկատվական հոլդինգն իր Instagram-ում գործարկում է «Բիզնեսը կարանտինում» ուղիղ միացումների շարքը, որտեղ առաջատար ռուսաստանցի գործարարները կպատմեն, թե ինչ է տեղի ունենում տնտեսությունում, կամ իրենց գործընկերների եւ մրցակիցների մոտ։ Գործարարները կպատմեն՝ ինչպես են իրենց ընկերությունները հաղթահարում վարակն ու ճգնաժամը, ինչին են պատրաստվում եւ հույս ունեն արդյոք օգնություն ստանալ պետությունից։ Նախագծի առաջին հյուրը կլինի Ginza Project ռեստորանային հոլդինգի գործընկեր եւ գլխավոր տնօրեն Մաքսիմ Պոլզիկովը։ Մարտի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 12:00-ին, նա կպատմի, թե ինչպես են ռեստորանները նախատեսում հաղթահարել ժամանակավոր դժվարությունները եւ պահպանել իրենց հաճախորդներին։ RBC-ի ընթերցողները մեկնաբանություններում կարող են հյուրին հարցեր ուղղել։ Ամենահետաքրքիր հարցերը տեղ կգտնեն Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ։ Tweet Դիտում՝ 3394