Tesla-ն ԹԱՕ սարքեր կարտադրի
26.03.2020 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rferl.org

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախօրեին Twitter-ի իր էջում համապատասխան հայտարարություն է տեղադրել Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
«Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Նյու Յորքում տեղակայված գործարանը հնարավորինս արագ վերսկսի աշխատանքը ԹԱՕ սարքերի արտադրության ուղղությամ: Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի օգնենք Նյու Յորքի բնակիչներին»,- նշել է Իլոն Մասկը:
Ավելի վաղ նա ասել էր, որ դժվար չի համարում ԹԱՕ սարքերի արտադրության գործարկումն իր ընկերության գործարաններում:
Նյու Յորք եւ Կալիֆոռնիա նահանգներում տեղակայված Tesla գործարանների աշխատանքը դադարեցվել էր այս շաբաթվա սկզբին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: