Fitch-ը վերանայել է տարածաշրջանի բանկային հատվածի կանխատեսումը

26.03.2020 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #կանխատեսում #կորոնավիրուս
Fitch Ratings-ը կարծում է, որ տնտեսական ճնշումը՝ պայմանավորված  կորոնավիրուսի տարածմամբ եւ նավթի գների իջեցմամբ, բացասական գործոն է Ռուսաստանի եւ հարեւան շուկաների բանկերի համար եւ կարող է հանգեցնել բացասական վարկանշային գործողությունների։  

Fitch-ը ութ դիտարկվող երկրներից յոթի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Վրաստանի  բանկային հատվածի կանխատեսումը փոխել է բացասականի։ Ուզբեկստանի բանկային հատվածի կանխատեսումը մնացել է կայուն։

«Բանկերի վրա ճնշման մակարդակը կախված կլինի տնտեսական անկման աստիճանից եւ տեւողությունից, ազգային տնտեսությունների վրա ազդող կոնկրետ ռիսկերից եւ արտաքին ֆինանսավորումից (օրինակ, նավթի գների իջեցումից, զբոսաշրջությունից ստացվող եկամուտներից կամ դրամական փոխանցումներից), ինչպես նաեւ իշխանությունների կողմից կիրառվող միջոցներից, առանձին վերցրած բանկի բիզնես պրոֆիլից, իրենց կողմից այս կամ այն ռիսկերին ենթարկված լինելուց եւ ընթացիկ ֆինանսական ցուցանիշներից»,- ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է գործակալությունը, տարածաշրջանում կորպորատիվ ակտիվների որակը կիջնի տնտեսական ակտիվության անկման եւ վարկերի բարձր դոլարիզացիայի պատճառով։ Որոշ շուկաների, մասնավորապես, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ադրբեջանի համար խնդիրներ կառաջանան հին վարկերի հետ կապված։

Վերջերս տեղի ունեցած սպառողական ֆինանսավորման արագ աճից հետո մանրածախ ռիսկերը եւս կաճեն պորտֆելների «հասունացման» հետ մեկտեղ, դրան զուգահեռ կտուժեն տնային տնտեսությունները՝ աշխատավարձից ստացվող եկամուտների կորստի եւ փոխանցումների ծավալի նվազման պատճառով, ընդ որում՝ վերջին հանգամանքը հատկապես կարեւոր է Հայաստանի, Վրաստանի եւ Ուզբեկստանի համար։

Fitch-ը ութ նշված երկրներում վարկանիշներ է տրամադրում 84 բանկի։
Դիտում՝ 4078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW