Ամփոփվել են բիզնեսին օժանդակություն ցուցաբերելու ծրագրերը

25.03.2020 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կառավարություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների եւ տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների եւ առաջարկությունների շուրջ քննարկումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին:

Վարչապետն ընդգծել է թրախային հասցեականության ապահովման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ կառավարության կողմից բիզնեսին աջակցությունը եւս ուղղված է մարդուն, որն այդպիսով պահպանելու է իր աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները եւ ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:
Դիտում՝ 1227

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW