«Թել-Սել» ընկերությունը ապրիլի 1-ից մեկնարկում է մանրածախ առեւտրի օբյեկտները անհպում վճարման հատուկ սկաներներով զինելու ծրագիրը:«Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մարդկանց հետ եւ ընդհանուր օգտագործման մակերեսներին անմիջական շփումները: Scan and Pay տեխնոլոգիան հաճախորդներին հնարավորություն կտա կատարել 100% անշփում վճարումներ: Գնումների համար վճարելիս բավական է Telcell Wallet հավելված կրող սմարթֆոնը մոտեցնել խանութի դրամարկղին ամրակցված սկաներին: Վճարման գործընթացը տեւում է 10 վայրկյանից էլ քիչ ժամանակ»,- Telcell-ի որոշումը մեկնաբանում է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:Ընկերությունում նշել են, որ ծրագրի իրականացման համար ձեռք են բերվել հազարավոր սարքեր, եւ ընկերության մասնագետները պատրաստ են անմիջապես անցնել սարքավորումների տեղադրմանը: Սկաներներն առաջնահերթ կտեղադրվեն մթերային առեւտրի կետերում եւ դեղատներում:Scan and Pay տեխնոլոգիան ներդնելու համար հարկավոր է կապ հաստատել Telcell-ի հետ եւ հայտ գրանցել՝ թողնելով հետադարձ կապի տվյալներ: Ինտեգրումը կտեւի հաշված օրեր:Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության բջջային հավելվածն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ քարտից քարտ առցանց փոխանցումներ կատարել, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ։ Իսկ Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է տարբեր կետերում գնումների դիմաց ակնթարթորեն վճարել Telcell Wallet-ով՝ հենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեկշռից կամ դրամապանակին կցված բանկային քարտից։ Tweet Դիտում՝ 1933