Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունն աճել է

25.03.2020 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական ակտիվություն
2020թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,7%-ով:

Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը 2019թ. հունվար-փետրվար ամիսներին 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ կազմել էր 6,5%:

Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15,3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 5,8%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 6,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11,2%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 23,1%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0,1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0,7%-ով: 2020թ. հունվարի-փետրվարին 2019թ. հունվար-փետրվարի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 10,4%-ի չափով (պետական՝12,1%, ոչ պետական՝ 8,8%):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակատատվածում ավելացել է 2,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 8,8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ նվազել 0,8%-ով:

 Աննա Այվազյան
Դիտում՝ 1061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW