Եվրոպայում գործարար ակտիվության ինդեքսը հակառեկորդ է սահմանել

25.03.2020 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#PMI #Եվրոպա #կորոնավիրուս
Bloomberg-ի վերլուծաբաններն ուժեղագույն տնտեսական ճգնաժամ են կանխատեսում եվրոգոտում՝ կորոնավիրուսի հետեւանքով գործարար ակտիվության փաստացի կանգառման պատճառով:

Տնտեսական վիճակը բնութագրող կարեւորագույն ցուցանիշներից մեկը՝ գործարար ակտիվության ինդեքսը (PMI), Եվրոպայում համավարակի ֆոնին հասել է նվազագույնի՝ 1998-ից ի վեր, եւ դիտարկման ամբողջ ընթացքում հակառեկորդ է սահմանել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս ցուցանիշը ավելի վատն է, քան 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ էր:

Bloomberg-ի փորձագետներն ակնկալում են ՀՆԱ-ի անկում, որն առավելագույնը կլինի Եվրամիության ձեւավորման պահից ի վեր:
Դիտում՝ 2663

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW