Կենսաթոշակներն ու նպաստները կտրամադրվեն առանց ուշացումների

24.03.2020 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենսաթոշակ #նպաստ
Կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել:

Ըստ դրա՝ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:

«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

«Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցներն ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ  «Հայփոստ»-ի բաժանմունքներ եւ այլ մարդաշատ վայրեր այցելելուց»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1392

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW