Հայաստանում առցանց առեւտրի ծավալներն աճել են մինչեւ 50%-ով

24.03.2020 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակոբ Արշակյան #առցանց առեւտուր
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առեւտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչեւ 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում:

Այս մասին նշել են առցանց առեւտրով զբաղվող ընկերությունների ղեկավարները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը:

Ընկերությունների ներկայացուցիչները նաեւ վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաեւ մարզերում:

Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը. նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաեւ առցանց առեւտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի  մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման եւ մի շարք այլ հարցերի:
Դիտում՝ 1610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW