Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 27 մլն դրամ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարմանը

24.03.2020 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #կորոնավիրուս
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 25 մլն դրամ է հատկացրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:

Եվս 2 մլն դրամ էլ տրամադարվել է բանկի աշխատակիցների կողմից:

Ինչպես նշել են բանկում, ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակն է, որ կօգնի համախմբման եւ փոխօգնության միջոցով հաղթահարել այս մարտահրավերը:

«Բոլորիս Հայաստանը կանգնած է նոր փորձության առջեւ: Այս օրերին է, որ յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր գործը, մեր պատասխանատվությունն ու կարգապահությունը լավից դարձնել լավագույն, իսկ լավագույնից՝ կատարյալ, որպեսզի մեր Հայաստանին օր առաջ օգնենք վերադառնալ բնականոն կյանք: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում եւ շարունակելու է աշխատել հանուն Հայաստանի զարգացման եւ բարեկեցիկ ապագայի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության եւ մեր պետության զարգացման գործում: Այս բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը մենք համարում ենք համախմբումը, սոցիալական բարձր գիտակցությունն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի հանդեպ:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կանգնած է տնտեսության կողքին եւ մենք հիմա էլ պատրաստ ենք աջակցելու լավագույն նախաձեռնությունների եւ գաղափարների իրականացմանը: Առողջություն, ուժ եւ համբերություն բոլորիս այս հաղթահարելի իրավիճակում»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Դիտում՝ 1695

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW