“Հայէկոոմբանկը”սեվծովյան բանկից ներգրավվել է $5 մլն` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար

12.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայէկոնոմբանկը”Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից (ՍԱԶԲ) կստանա $5 մլն վարկ` փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, այսօր ստորագրված համաձայնագրի համաձայն, վարկավորումը կատարվելու է ՍԱԶԲ-ի կողմից մշակված եւ սահմանված փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկավորման չափանիշներին եւ ընթացակարգերին համապատասխան:

Մինչեւ 5 տարի ժամկետով վարկերն ուղղված կլինեն արտադրության, առեւտրի եւ սպասարկման ոլորտի ձեռնարկություններին: Մեկ վարկի առավելագույն գումարը կկազմի $400 հազար, կամ համարժեք ՀՀ դրամ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7158

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW