Փոխվարչապետը դիմել է մթերային խանութներին եւ սուպերմարկետներին

23.03.2020 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #կորոնավիրուս
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կոչով դիմել է մթերային խանութներին եւ սուպերմարկետներին:

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։

Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետը:
Դիտում՝ 1942

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW