Ինչ հնարավորություններ է բացում համավարակը ներդրողների համար
20.03.2020 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://telegraf.com.ua/

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին են վկայում World Real Estate Fund-ի նյութերը:
Փորձագետները նշում են, որ անշարժ գույքի օբյեկտները մնում են պահանջված ռուսաստանցի հարուստ գնորդների մոտ: Նման ակտիվների ձեռքբերումը հնարավորություն է տալիս պահել սեփական միջոցները արտարժույթի մեջ, որն ավելի լավ է պաշտպանված անսպասելի արժեզրկումից:
Բացի այդ, համավարակի հաղթահարումից հետո այդ լոտերի արժեքները կվերականգնվեն եւ կայուն արտարժույթային եկամուտ կբերեն, նշում են World Real Estate Fund-ում:
«Որքան էլ զարմանալի է, բայց Եվրոպան, որն այսօր վարակի պատճառով ուժեղ տառապում է, ներդրումների առումով նախկինի նման շարունակում է մնալ առավել գրավիչ: Իտալիայում եւ Ֆրանսիայում անշարժ գույքը զգալիորեն էժանանում է, 20-30%-ի եւ անգամ ավել զեղչային տարբերակներ կան: Նվազում են գները նաեւ Ասիայում եւ ԱՄՆ-ում: Այս բոլորն այսօր շատ հետաքրքիր է: Օրինակ՝ կուրորտային անշարժ գույքը»,- նշում են փորձագետները:
Միաժամանակ, նրանք ընդգծում են, որ իմաստ չունի անշարժ գույք ձեռք բերել այնպիսի երկրներում, որոնք Ռուսաստանի նման տնտեսություն ունեն, մասնավորապես` Ղազախստանում եւ ԱՊՀ անդամ այլ երկրներում:
«Առաջինը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել ընտրություն կատարելիս՝ դա մեկ քառակուսի մետրի վրա գինն է: Որքան շատ է այն իջել, այնքան հետաքրքիր է: Երկրորդ գործոնն իրացվելիությունն է: Եթե օբյեկտը գտնվում է լավ վայրում, օրինակ՝ Հռոմում կամ Վենեցիայում, ապա վաղ թե ուշ այն կվերականգնի իր գինը եւ կսկսի աճել, ինչպես նաեւ վարձակալության կայուն պահանջարկ կունենա համավարակի ավարտից հետո»,- ամփոփել են World Real Estate Fund-ում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: