ԿԲ-ն կդադարեցնի թղթային տարբերակով դիմումների ընդունումը

20.03.2020 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կորոնավիրուս
Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ Կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը։

«Քաղաքացիները եւ իրավաբանական անձիք դիմումները եւ գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով:

Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում եւ գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։

Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ Կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW