Պոլիտեխնիկը 3 մլն դրամ է փոխանցել հատուկ հաշվին

20.03.2020 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պոլիտեխնիկ #կորոնավիրուս
Պոլիտեխնիկը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին:

Ռեկտորատի որոշման համաձայն՝ գանձապետական համապատասխան
հաշվին փոխանցում է 3 մլն դրամ, հայտնել է ՀԱՊՀ Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:

Նա հավելել է, որ Պոլիտեխնիկը հետայսու եւս պատրաստակամ է իր մասնակցությունը բերել COVID19-ի կանխարգելող ցանկացած միջոցառմանը։
Դիտում՝ 1200

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW