Moody’s. Ադրբեջանը կարող է դեւալվացիայի անհրաժեշտությանն առերեսվել

19.03.2020 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s #Ադրբեջան
Moody's Investors Service գործակալությունը հայտնել է, որ նավթի գների անկումը բացասաբար կանդրադառնա Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Ղազախստանում բանկերի վարկունակության վրա, քանի որ վտանգի տակ է դնում դրանց կապիտալը եւ եկամտաբերությունը:

«Ադրբեջանական մանաթի կայունությունն ապահովվում է Նավթի պետական հիմնադրամից արտարժույթի վաճառքի հաշվին: Այնուամենայնիվ, եթե նավթի գները երկար ժամանակ մնան ներկայիս ռեկորդային ցածր մակարդակի վրա, Ադրբեջանի կառավարությունը կառերեսվի դեւալվացիայի անհրաժեշտությանը»,- ասված է զեկույցում։

Moody's գործակալության փոխնախագահ եւ վարկերի գծով ավագ փորձագետ Օլգա Ուլյանովան նշել է, որ տնտեսական իրավիճակի հետագա վատթարացումը կհանգեցնի Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի բանկերի ակտիվների որակի էական վատթարացմանը:
Դիտում՝ 3963

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW